News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատախազ Նարեկ Թոփուզյանը պահանջում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մեկ ամսվա կալանք սահմանել «Հարսնաքարի» գործով 12-ական տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի նկատմամբ։

 «Սահմանել 1 ամիս կալանք, նախորդ դատավճռով դեռեւս չկրած 9 տարի յոթ ամիս 21 օր պատժին գումարել 1 ամիս կալանքը եւ վերջնական պատիժ սահմանել 9 տարի ութ ամիս 21 օր ժամկետով»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառում ասաց դատախազ Նարեկ Թփուզյանը:

Ամբաստանյալների հանրային պաշտպան Տիգրան Գրիգորյանը դատարանից պահանջեց ավելի մեղմ պատիժ սահմանել:

«Չեմ կարծում, որ անհրաժեշտություն է, որ իմ պաշտպանյալների նկատմամբ պարտադիր նշանակվի 1ամիս կալանքի պատժատեսակ՝ հաշվի չառնելով այն, որ արաքի կատարման պահին իմ պաշտպանյալները գտնվել են հոգեկան հուզմունքների, վրդովմունքի ազդեցության տակ: Մարդկային առումով էլ հասկանալի է դառնում, որ նրանց վրդովմունքի  հետեւանքն են այդ արտահայտությունները»,- ասաց փաստաբանը:

Պաշտպանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն, որ ամբաստանյալները ընդունում են իրենց մեղքը, անկեղծորեն զղջում իրենց արարքի համար. « Պետք է հաշվի առնել, որ  Նորայր Հայրապետյանի խնամքին են գտվում թոշակառու ծնողները եւ անչափահաս երեխան, իսկ Գարիկ Մարգարյանի խնամքի տակ է գտնվում վատառոջ մայրը: Կարելի է նշանակել ավելի մեղմ պատիժ, օրենքը թույլ է տալիս պատժի փոխարեն նշանակել նաեւ տուգանք»:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող, «Հարսնաքարի» գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 3-ին, ամբաստանյալներին կտրվի վերջին խոսք ասելու իրավունք, ապա կհրապարակվի վճիռը:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալ մասնակցելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ «Հարսնաքարի գործով» տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տեւողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։ Ամբաստանյալների պաշտպանները դիմեցին Վճռաբեկ դատարան, սակայն դատարանը գործը վարույթ չընդունեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ