News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Էնն Սյուելի՝ ամերիկյան «Guardian Liberty Voice» առցանց պարբերականում հրապարակված հոդվածը:

Կովկասը ներառում է երեք երկիր, որտեղ խոսում են երեք տարբեր լեզուներով եւ որոնք արձակուրդի հետաքրքիր հնարավորություններ են առաջարկում Եվրոպայի եւ Ասիայի մշակութային խաչմերուկում. բազմաթիվ տարիներ Կովկասը եղել է մի շարք ազգերի եւ կրոնների ազդեցության տակ:

Հայաստանում կարճատեւ էքսկուրսիան պետք է ներառի այցելություն մայրաքաղաք Երեւան: Չնայած դա դեպի ծով ելք չունեցող երկիր է, հավանաբար, պահպանել է սովետական ժամանակաշրջանի որոշ շտրիխներ: Մայրաքաղաքում գրեթե միջերկրածովյան մթնոլորտ է տիրում, իսկ սրճարանային կուլտուրայով, խանութներ եւ ռեստորաններ այցելությամբ այն ընդհանրապես տարբերվում է մյուս բոլոր վայրերից:

Նրանց համար, ովքեր գնումներ կատարելու տրամադրություն ունեն, Երեւանը հանգստյան օրերին առաջարկում է հնաոճ իրերի շուկա բազմաթիվ գեղեցիկ իրերով, այդ թվում՝ գորգեր, արվեստի գործեր, օբսիդիանից շախմատ եւ ոսկերչական իրեր:

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, եւ քաղաքներում ու գյուղերում կարելի է բազմաթիվ հիասքանչ տաճարներ, վանքեր ու եկեղեցիներ տեսնել՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին, այդ թվում՝ հրաշալի Տաթեւի վանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ