News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը մի քանի տարվա լճացումից եւ վերջնաժամկետի հետաձգումներից հետո հաստատել է իր պատմության մեջ առաջին գլոբալ առեւտրային գործարքը:

Գլոբալ համաձայնագրի շրջանակներում ԱՀԿ-ն մաքսային վերահսկողության եւ սահմանապահ ընթացակարգերի նոր ստանդարտներ է կիրառում: Համաձայնագրի կողմանկիցների նշում են, որ համաշխարհային առեւտրի ծավալները կարող են աճել շնորհիվ տրլն դոլարի հասնող գործարքի, իսկ համաշխարհային տնտեսությունում կարող է ստեղծվել մինչեւ 21 մլն նոր աշխատատեղ:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանը հայտարարել է, որ համաձայնագիրը կարող է զգալիորեն կրճատել մաքսային օպերացիաների ժամանակն ու ծախսերը, եւ նպաստել թե հարուստ, թե աղքատ երկրների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Բարեփոխումների փաթեթը համաձայնեցվել է նախորդ տարվա դեկտեմբերին Բալիում տեղի ունեցած ԱՀԿ նիստում:

Այս համաձայնագրի ընդունումը, ըստ պարբերականի, պետք է հանգստացնի փոքր երկրներին (ԱՀԿ անդամ 160 երկիր), քանի որ նրանցից շատերը մտավախություն ունեին կապված Հնդկաստանի կոշտ դիրքորոշման հետ, որը առաջընթաց չի տեսնում իր համար կարեւոր պարենի պաշարների ստեղծման մասին հարցում եւ կարող էր խոչընդոտներ ստեղծել գործարքի հաստատման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ