News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա մեծ զեղչերի մեկնարկի՝ «Սեւ ուրբաթի» ընթացքում ԱՄՆ-ում զենքի ձեւակերպման հայտերի թիվը խոստանում է ռեկորդ սահմանել, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով ՀԴԲ ներկայացուցիչ Սթիվեն Ֆիշերին։

 «Նախորդ տարվա ռեկորդը՝ 144 հազար հայտ, կարող է գերազանցվել…», — հայտնել է  Ֆիշերը։ Ըստ USA Today-ի՝ ՀԴԲ-ն նոյեմբերի 28-ին 155 հազար հայտ է դիտարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆիշերը հավելել է, որ ՀԴԲ –ի գրեթե 600 ստորաբաժանումների աշխատակիցները ստիպված են օրական 17 ժամ աշխատել՝ բոլոր հայտերը եռօրյա ժամկետում ուսումնասիրելու համար, ինչն օրենքի պահանջ է։

Գոհաբանության օրվան հաջորդող «Սեւ ուրբաթը» ԱՄՆ-ում սուրբծննդյան մեծ զեղչերի մեկնարկն է ազդարարում։ Շատ գնորդներ հերթ են պահում գիշերվանից սկսած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ