News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության, Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով: Նոյեմբերի 28-ին խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոմավառությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի եւ ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց: ՀՀ ԱԺ պատվիրակությունը դպրոցին նվիրել է հայերեն գրքեր:

Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահը ներկա է եղել «Հետախույզի ճակատագիրը» գրքի շնորհանդեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ