News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական քաղաքական շրջանակներն առայժմ չեն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հունիսի 4-ին արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն:

«Լուրը տվել են, բայց պետական առումով արձագանքներ չկան»,- նշեց հայազգի լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ հավանաբար այս գիշեր արդեն որոշ մեկնաբանություններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության վերաբերյալ:

Արիս Նալչըն նաեւ կիսում է պետքարտուղարի այն կարծիքը, թե գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: «Հայաստանն իր բոլոր քայլերը կատարել է, եւ այժմ սպասում է Թուրքիային պատասխան քայլին»,- նշեց «Ակոսի» խմբագիրը:

Ըստ Նալչըի՝ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը որոշակի ճնշում է Թուրքիայի վրա: «Հարկավ որոշակի ճնշում է: Քանի որ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից նման հայտարարություն է եղել, բայց այժմ Թուրքիային այլ հարցեր են հուզում, քան հայ-թուրքական հարաբերությունները, եւ հավանաբար դա է պատճառը, որ անմիջապես պաշտոնական մակարդակով չարձագանքեցին Հիլարի Քլինթոնի հայտարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ