Կիեւում 2014թ. կատարվել է հայկական մայր տաճարի կառուցման զգալի ծավալի աշխատանք:
AnalitikaUA.net-ին Ուկրաինայի հայերի միությունից հայտնել են, որ մեծ ծավալով աշխատանք է կատարվել իշխանությունների կողմից եկեղեցու համար հատկացված տարածքում:
Կիեւում հայկական մայր տաճարի շինարարության մասին որոշումն ընդունվել էր 2012 թ., սակայն շինարարական աշխատանքները հաջողվել է սկսել միայն մի շարք կարեւոր հարցեր լուծելուց հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցաշինությունը Ուկրաինայի հայերի միության գործունեության հիմնական ուղղվածություններից մեկն է: Ըստ ՈՒՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանի՝ եկեղեցիների շինարարությունը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը՝ համակողմանի երկայացնել հայկական մշակույթն Ուկրաինայի ժողովրդին: