News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու եւ էկոտուրիզմի զարգացման համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերին 3-ին, Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն եւ շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Կողմերը քննարկել են ՀՀ-ում եւ, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման եւ այլ  հարցերին:

Դեսպանը, առանձնահատուկ հիացմունք հայտնելով Հայաստանի գողտրիկ ու յուրօրինակ բնաշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, նշել է, որ  երկիրը մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու եւ էկոտուրիզմի զարգացման համար:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին  ընդգծել է, որ հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավման եւ էկոտուրիզմի զարգացման խնդիրները նախարարության առաջնահերթություններից են, ինչին եւ միտված են ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի համար` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում եւս առիթներ կլինեն հանդիպման եւ ոլորտային հարցերի շահագրգիռ քննարկման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ