News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Քարվաճառի ահաբեկիչների» ընտանիքներին բնակարաններ է տվել:

Ըստ haqqin.az-ի՝ սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Իլհամ Ալիեւը կարգադրել է նոր բնակարաններ տալ Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիեւի եւ Հասան Հասանովի ընտանիքներին:

Համապատասխան կարգադրությունը նախագահը տվել է փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետհանձնաժողովի ղեկավար Ալի Հասանովին, որն էլ այդ մասին ասել է լրագրողներին:

Հիշեցնենք, խոսքը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի մասին է, որ այս տարվա ամռանը սողոսկել էր ԼՂՀ Քարվաճառի շրջան: Խումբը սպանել էր երկու մարդու (մեկը՝ դեռահաս) եւ վիրավորել մեկ կնոջ:

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը մեղադրվում են ԼՂՀ ՔՕ մի շարք հոդվածներով:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայերին սպանողները պարգեւների են արժանանում: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած սպա Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, բնակարան էր ստացել, պարգեւներ եւ նպաստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ