News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների  ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը առաջարկել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին 2015թ. ապրիլին հրավիրել Երեւան՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Քոթանջյանն իր առաջարկությունը ներկայացրել է այսօր՝ դեկտեմբերի 8-ին՝ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լսումներին։

«Վստահ եմ, որ տվյալ այցը, արտացոլելով Իսրայելի եւ Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության շահերը, աշխարհի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար բարոյական պարտքի կատարման բարձրագույն ակտ կլինի՝ նվիրված մարդկության դեմ իրագործված հանցագործությունների զոհերի հիշատակին», - հայտարաեց Ինստիտուտի ղեկավարը:

Հայկ Քոթանջյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 9-ին, երբ 66 տարի առաջ` 1948 թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց ծագումով հրեա պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի մշակած «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ նրա համար պատժման մասին կոնվենցիան»: Դրա հետ մեկտեղ Հայաստանում դեկտեմբերի 9-ը օրենսդրորեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր  հայտարարելու վերաբերյալ առաջարկությունը դրված է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում, որի հովանու ներքո անցկացվում են այսօրվա լսումները:

Քոթանջյանն ընդգծեց, որ հայ եւ հրեա ժողովուրդները նման են այն բանով, որ ցեղասպանությանը պատասխանեցին իրենց հնագույն պետականության վերականգնմամբ եւ ժողովրդավարական ճանապարհով առաջխաղացմամբ: Այդ հիշարժան իրադարձությունները տեղի են ունեցել անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմների արդյունքներով. Հայաստանի Հանրապետությունն ստեղծվեց 1918 թ. մայիսի 28-ին, Իսրայելի Պետությունը` 1948 թ. մայիսի 14-ին:

Ցեղասպանության չկրկնման երաշխիքներով Իսրայելի եւ Հայաստանի ապահովվածությանը միջազգային հանրության նպաստման նկատմամբ հրեա եւ հայ ժողովուրդների իրավունքի տրամաբանական եւ բարոյական հիմքերը միավորված են «Այլեւս երբեք» սկզբունքով: Այդ սկզբունքը Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի Պետության ազգային անվտանգության ռազմավարությունների անկյունաքարն է, նշեց Ինստիտուտի ղեկավարը:

Հայկ Քոթանջյանը նշեց, որ վերջերս Բաքվի ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի հյուսիսում գտնվող Ղուբա քաղաքում զանգվածային թաղման տարածքում կանգնեցվել է հուշահամալիր` նվիրված անցյալ դարի սկզբին իբր հայերի կողմից լեռնական հրեաների նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն, ինչպես վկայում են թուրքական աղբյուրներից քաղված պատմական փաստերը, որոնք հրապարակել է հայկական կողմը, իրականում խոսքը վերաբերում էր այն հայերի զանգվածային թաղումներին, որոնց 1918 թ. Անդրկովկաս կատարած ներխուժման ժամանակ սրի էր քաշել Նուրի փաշայի թուրքական Իսլամական բանակը:

Հրեա եւ հայ ժողովուրդների միջեւ բախում առաջացնելու նպատակով Ղուբայի նենգափոխված պատմական իրադարձություններն օգտագործելու փորձերը կասեցվեցին Հայկական եւ Հրեական Սփյուռքների գիտնականների եւ ազդեցիկ կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իսրայելի փորձագետների արդյունավետ համագործակցության շնորհիվ: 

Հրեա ժողովրդի համար ողջակիզման չկրկնման երաշխավորման կարեւորությունը պայմանավորված է հրեա ժողովրդի նկատմամբ ձեռնարկվող անդադար մահացու հարձակումներով, որոնք տեղի են ունենում Իսրայելի Պետության հիմնադրման օրվանից, իսկ ներկայիս փուլում զուգակցվում են նաեւ ծայրահեղ մահմեդականության գործի դրված ահաբեկչությամբ: Մերձավոր Արեւելքում ցեղասպանությունների կրկնման սպառնալիքի կապակցությամբ հայության եւ հրեության անվտանգային շահերի անմիջական խաչումը վերջերս իր արտացոլումն ստացավ 1915 թ. Մեծ Եղեռնի հայ զոհերի հիշատակին Սիրիայի Դեր-Զոր անապատում կանգնեցված՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տաճարական համալիրի ոչնչացմամբ, որը ձեռնարկել էին Իսլամական պետություն բարբարոսները:

Ինչպես հայտնի է, լուրջ պրոբլեմ է այն, որ ցեղասպանությունը, որը մարդկության եւ մարդկայնության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, ճանաչում է պահանջում ինչպես այն պետություններից որոնց նախկին իշխանությունները ձեռնարկել էին այդ ցեղասպանությունը, այնպես էլ միջազգային հանրությունից: Ընդսմին, ցեղասպանության չճանաչումը, որպես կանոն, ունի քաղաքական աստառ: Որպես նախադեպ պետք է դիտել ողջակիզման ճանաչումը ԳԴՀ իշխանությունների կողմից, որոնք սկզբունքորեն իրենց տարանջատեցին նախկին ֆաշիստական Գերմանիայի ցեղասպանական իշխանություններից:

Ինչպես համարում են որոշ իսրայելցի փորձագետներ, ժամանակին Իսրայելը հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտության դինամիկան եւ ձգտելով արաբական պետություններին այլընտրանքային աշխարհիկ Թուրքիայի հետ կառուցելու եւ պահպանելու գործընկերային հարաբերությունները, ստիպված եղավ հրաժարվել հայերի ցեղասպանության ճանաչումից, որպեսզի չգրգռի Անկարային: Տվյալ քաղաքական որոշման հրապարակային փաստարկումը ներկայացվեց Ողջակիզման` որպես մարդկության պատմության մեջ որեւէ ցեղասպանության հետ անզուգորդելի երեւույթի եզակիության պաշտպանության ձեւով: 

Սակայն, թուրքական իշխանությունների` «նոր օսմանականության» ուսմունքի վրա խարսխվող գերակայությունների փոփոխման, եւ դրանից բխող` Մերձավոր Արեւելքում եւ մահմեդական աշխարհում Թուրքիայի նոր աշխարհառազմավարության բերումով ի հայտ եկավ համաշխարհային Հրեության հեղինակավոր ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միտումը: Թույլ տվեք ներկայացնել Ողջակիզման առաջատար հետազոտողների որոշ գնահատականներ:

Մենք ուրախ ենք Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ողջունելու Եվրոպայի հրեաների խորհրդարանի անդամներին: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր այսօրվա համատեղ քննարկումը առաջ կմղի Համաշխարհային Հայության եւ Համաշխարհային Հրեության միջեւ կառուցողական համագործակցության իմաստավորումը եւ կենսագործումը ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի պետության, ինչպես նաեւ Հայոց եւ Հրեական Սփյուռքների անվտանգության ու կայուն զարգացման», - նշեց Հայկ Քոթանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ