News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան միգրանտների հոսքերը կարող են կրճատվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամի հետեւանքները դեռ երկար կզգացվեն, բացի այդ կխորանա նավթի գնի անկումը: Այդ ամենը կհանգեցնի տնտեսության լճացման եւ աշխատուժի պահանջարկի անկման, հավելել է ժողովրդագիրը:

Եգանյանի ներկայացմամբ՝ դրանից կտուժեն Հայաստանից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները: «Եվրոպա մեկնել նրանց չի հաջողվի, նրանց այնտեղ ոչ ոք չի սպասում: Այնպես որ մեր հայրենակիցների այդ խումբը կարող է բախվել լուրջ դժվարությունների: Նրանք կարող են մասամբ փոխել իրենց երթուղին դեպի Ղազախստան, եթե Ռուսաստանի տնտեսական անկումը այդ երկրին չհասնի»,ընդգծել է Եգանյանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ