News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դեմ Ազգային ժողովի մոտ բողոքում էին սակավաթիվ մարդիկ, որովհետեւ բոլորը համոզված են, որ «պուտինիզմը շուտով վերանալու է»:

«Ասել, որ սակավաթվությունը կախված է նրանից, որ մարդիկ գոհ են ԵՏՄ մտնելուց, այդպես չէ: Այստեղ գործում է հայ քաղաքացու այն մոտեցումը, որ ամբողջ աշխարհի դեմ ելած պուտինիզմը շուտով տապալվելու է եւ չարժի դրա դեմ պայքարել»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերվում է անդամակցությանը կողմ քվեարկածներին, ապա ԱԻՄ առաջնորդի խոսքով` այդ մարդիկ այլեւս պետք է չտան Աշոտ Նավասարդյանի անունը. «Իրենք իրենց քվեարկությամբ իրենց վրա խարան դրեցին, չգիտեմ, թե մի քանի ամիս հետ ինչպես պետք է արդարանան»:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից չորս օր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին անցկացնում խորհրդարանի մոտ` պահանջելով չվավերացնել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 103 կողմ ձայներով վավերացրեց անդամակցության պայմանագիրը: Դեմ քվեարկեցին 7 պատգամավոր, իսկ մեկն էլ ձեռնպահ քվեարկեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
Ամենաշատ