News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռումինիայում 4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդում է այդ երկրի գեոֆիզիկայի ազգային ինստիտուտը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կարպատյան լեռների Վրանչա շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 120 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Սա այդ գոտում վերջին շաբաթվա մեջ գրանցված արդեն երկրորդ երկրաշարժն է. Դեկտեմբերի 7-ին այստեղ գրանցվել է 4,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կարպատների Վրանչայի լեռնային զանգվածը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի: Այստեղ ամենահզոր երկրաշարժը գրանցվել է 1977թ. մարտի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ