News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման եւ առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել եւ նրանց ներգրավումն առաքելությանը կարեւորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:

Նշված արարողությունն իր անդրադարձն է գտել նաեւ Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ