News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը Quanta Computer-ի գործընկերների հետ համատեղ կարողացել է լուծել Apple Watch «խելացի» ժամացույցների հետ կապված որոշ խնդիրներ եւ նախատեսում է զանգվածային արտադրություն սկսել 2015 թ. հունվարին, հայտնում է United Daily News թայվանկան թերթը: Ավելի վաղ որոշ աղբյուրներ նշել էին, որ  Apple Watch-ի արտադրությունը կսկսվի միայն փետրվարի վերջին:

Ըստ թերթի՝ Quanta Computer ընկերությունն արդեն սկսել է ավելացնել աշխատակիցների թիվը՝ 2 հազարից մինչեւ 10 հազար մարդու, իսկ  Apple-ը հաջորդ տարի ծրագրում է իրացնել 24 մլն Watch ժամացույց:

Apple Watch «խելացի» ժամացույցները ներկայացվել էին սեպտեմբերի 9-ին՝  Apple-ի պաշտոնական միջոցառման ժամանակ: Ժամացույցի՝ շուկայում հայտնվելն սպասվում 2015 թ. սկզբին, սակայն վաճառք սկսելու հստակ ամսաթիվն անհայտ է: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սարքի գլխավոր թերությունը մարտկոցի կարճատեւ աշխատանքն է: Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հաստատել է, որ Apple Watch-ի ապագա տերերը պետք է ամեն օր լիցքավորեն այն: Apple Watch-ի սովորական տարբերակի արժեքն է 349 դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ