News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների հետ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցում են չորս նաիրիտցիներ՝գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը, Անուշ Հարությունյանը, Ռուբիկ Սաղաթելյանը, Գայանե Հարությունյանը:

Գործարանի աշխատակիցները կներկայացնեն իրենց հուզող հարցերը՝ աշխատավարձները մարելու, համընդհանուր կրճատումների մասով եւ կփորձեն պարզաբանումներ ստանալ Կառավարության ղեկավարից:

Դրսում նրանց սպասում են գործարանի մոտ հարյուր աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ