News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Սյունիքի մարզկենտրոնում երկրաշարժ լինելու մասին տեղեկացել է NEWS.am-ի լրագրողից:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ բան չեն զգացել եւ առաջին անգամ մեզնից է լսում, որ երկրաշարժ է եղել: Քաղաքապետն ասաց, որ քաղաքացիները եւս չեն ահազանգել, հետեւաբար՝ որեւէ խուճապ եւ վնաս չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.72օ և արևելյան երկայնության 45.20օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ