News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի ունեցավ ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձավ Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշեց, որ անձամբ է ճանաչում վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաեւ քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է եւ սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով եւ ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց ԱՄԷ-ի եւ Քաթարի հայերին` դեսպանության ծրագրեին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի եւ դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնեց դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Օծման արարողությանը ներկա էին ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու…
Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին․․․
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Ամենաշատ