Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ներկայացրել է ձմեռային նստաշրջանի օրակարգը, որը կբացվի հունվարի 26-ին Ստրասբուրգում եւ կտեւի մինչեւ հունվարի 30-ը:
Պատվիրակներին կդիմեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը, հաղորդվում է ԵԽԽՎ կայքում:
Բացի այդ, խորհրդարանականները Ուկրաինայում հումանիտար իրավիճակի, Եվրոպայում մամուլի ազատության հարցեր կքննարկեն:
Կքննարկվեն նաեւ Եվրոպայում անհանդուրժողականության եւ խտրականության հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի քրիստոնյաների խնդիրներին: