News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար  Լորա Բեյլիին եւ նրա հետ քննարկել հետագա համագործակցության ծրագրերը:

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց տիկին Բեյլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արգասաբեր աշխատանք:

Նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերն ու ընթացիկ խնդիրները` հատկապես շեշտադրելով  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) ծրագրի կարեւորությունը, որի նպատակն է արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում:

«Միջազգային փորձագետները բարձր են գնահատել Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը: Համոզված եմ, որ առաջիկայում մեկնարկվող CARMAC 2 ծրագիրը նույնպես կնպաստի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը», - նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` նախարարը կարեւորեց հատկապես գյուղացիական տնտեսությունների խոշորացումն ու կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի վերազինումը, ապահովագրական համակարգի ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը, սպանդանոցների կառուցումը, կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացները եւ հույս հայտնեց, որ նշված խնդիրները հնարավոր կլինի լուծել` դրանք ներառելով CARMAC 2 ծրագրում:

Իր հերթին Լորա Բեյլին պատրաստակամություն հայտնեց շարունակել սերտ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում` գոհունակությամբ նշելով, որ ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ