News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչները թույլ սեռից ավելի հաճախ են իրենց հիմարաբար եւ համարձակ պահում: Հյուսիս-արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները որոշել են ապացուցել տղամարդու հիմարության մասին տեսությունը: Վիճակագրության համաձայն, մարդիկ դժբախտ պատահարների զոհ են դառնում հիմնականում սեփական հիմարության պատճառով: Եվ ցուցակում ավելի շատ տղամարդ կա, ինչը հիմք է տալիս պնդելու, որ հենց նրանք են ավելի շատ հակված չարդարացված ռիսկի դիմել:

Սակայն գիտնականները փորձել են պարզել, արդյո՞ք տղամարդկանց կարելի է հիմար անվանել: Տեսությունը հետեւյալ ձեւակերպումն ունի. «Սեռային վարքագծում մարդկանց բազմաթիվ տարբերությունները բացատրում է այն փաստը, որ բոլոր տղամարդիկ հիմար են»,- փոխանցում է Informing-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են ռիսկի հատուկ տեսակը՝ «հիմարության ռիսկը»: Որպես հիմք նրանք ընդունել են Դարվինի մրցանակի դափնեկիրների վարքագծի տվյալների բազան: Այն վիտուալ կերպով շնորհվում է նրանց, ովքեր կյանքից հեռացել կամ երեխա ունենալու ունակությունը կորցրել են ամենահիմար կերպով:

Այսպես, մրցանակ է ստացել մի տղամարդ, ով խանութի անիվավոր ցանցազամբյուղով ցանկացել է տուն հասնել՝ այն ամրացնելով գնացքին: Նրա մարմինը գտել են գնացքի մեկնման կետից 3 կմ հեռու: Գիտնականները պարզել են, որ Դարվինի մրցանակի դափնեկիրների 88.7%-ը տղամարդիկ են, ինչն ապացուցում է «տղամարդկանց հիմարության տեսությունը»: Հետազոտողները խոստացել են դեռեւս աշխատել այդ հարցի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ