News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր եւս առանց միջադեպերի չանցավ: Նիստին քվեարկության դրվեցին վարկային համաձայնագրերը,  հաստատվեցին կառավարության ներկայացրած որոշումները:

Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ն քվեարկեց կողմ մի օրինագծի, որը հայ ժողովրդի շահերին դեմ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց նրա խոսափողը՝ հավելելով, որ վերջինս պրովոկացիա է անում:

Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել անջատված խոսափողով, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նրան պաշտպանել, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գոռաց՝ «վեր ընգի տեղդ, արա»: Աժ նախագահը չէր կողմնորոշվում՝ ձայն տալ Փոստանջյանին, թե ոչ, նորից հնարավորություն տվեց «Ժառանգության» պատգամավորին խոսելու, սակայն մինչ նա ելույթ կունենար, կրկին անջատեց խոսափողը: Աժ նախագահն ինքն էլ շփոթվեց եւ մի քանի օրենքների անունները խառնեց իրար, այնուհետեւ փորձեց արդարանալ, թե Փոստանջյանը բարկացրեց:

Նշենք, որ Աժ արտահերթ նիստը բոյկոտում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ անիմաստ է  համարում բոյկոտը, քանի որ պետք է ցուցաբերել դիրքորոշում ԵՏՄ վերաբերյալ եւ խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ