News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը պնդում է, որ զարմանալի չէ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, քանի որ գործող իշխանություններն այդ մասին միշտ են ասել:

Այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում Մանվել Բադեյանն ընդգծեց, որ ԵՏՄ-ով մենք լուծում ենք նաեւ անվտանգության խնդիրը` երաշխիքներ ստանալով դաշնակից Ռուսաստանից:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանը, սակայն, հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավորին, որ ընդամենը երկու տարի առաջ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական ասոցացման համաձայնագիր:

«Ինչ վերաբերվում է անվտանգության երաշխիքներին, ապա Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին հայտարարեց, որ մեզ ասել են` եթե չմտնեք ԵՏՄ, ապա կլինեք Ուկրաինայի դերում: ՀԱՊԿ-ի մասին էլ ասեմ. ո՞ւր են նրանք, երբ դիվերսանտները մտնում են մեր երկիր, երբ ուղղաթիռ են խոցում, ո՞ւր են նրանք»:

Մանվել Բադեյանը, այնուամենայնիվ, շարունակեց պնդել, որ ԵՏՄ-ին միանալով` մենք անվտանգության հարցն ենք լուծում:

Նշենք, որ հունվարի մեկից Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ