News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը շատ շուտով Հայաստանում վերջին միջադեպերի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների վրա հարձակումների դեպքերին:

Ըստ նրա՝ Եվրամիությունը տեղյակ է այդ միջադեպերի մասին: «Ներկայումս ես կցանկանայի խուսափել այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց: Շատ շուտով մենք մեր ԵՄ գործընկերների հետ հայտարարություն կտարածենք այդ միջադեպերի հետ կապված: Եվ ես կխնդրեի հետեւել դրան», - ասել է Տրայան Հրիսթեան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մոտ հարձակման էր ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Դրանից մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել Արցախյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը եւ Սուրեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ