Մի շտապեք ժամանակից շուտ քննարկումներ սկսել գազի սակագնի թանկացման վերաբերյալ, դեկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նա նշել է, որ Հայաստանը ռուսական գազը դոլարով է գնում, եւ փոխարժեքի ներկայիս կտրուկ փոփոխությունը պետք է հաշվի առնել: «Սակայն դա ֆինանսիստների գործն է: Նրանք պետք է նստեն եւ լուրջ քննարկումներ անցկացնեն: Եվ այստեղ շատ կարեւոր է չսրել իրավիճակը», - ասել է Գալստյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ռուսական գազը գնում է 189 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց: Նոյեմբերի 24-ից Հաաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է շուրջ երկու երրորդով: