News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Շիրակի» օդանավակայանի ուղեւորները կազատվեն ելքի վիզայի տուրքից: Խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ի, արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունները:

Կառավարության կարծիքով, օդանավակայանի տուրքից եկամտի կորուստը, որը վերջին տարիներին տատանվել է տարեկան 360-380 մլն դրանի սահմաններում, (մոտ 830 հազար ոլար)  վրադիրով կփոխհատուցվի:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961թ.-ից եւ երկրի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Գտնվում է  Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Համապատասխանում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին: Օդանավակայանի ցուցանիշները թույլ են տալիս սպասարկել Boeing – 757, Airbus - 319 (320), Իլ-76, Տու-154 եւ փոքր օդանավեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ