News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է համացանցի տարանցումը կրկին ազատել ԱԱՀ-ից: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները խորհրդարանի դեկտեմբերի 16-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Մինչեւ 2012 թվականի վերջը Հայաստանի միջոցով համացանցի տարանցումը (Վրաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ) զրոյական ԱԱՀ ուներ: Բայց, ըստ նախարարի, երբ 2013 թվականին հարկը ներդրվեց, այն անմրցունակ դարձրեց բավականին լարված տարածաշրջանային շուկայում:

Այսպես, եթե 2012 թվականին Հայաստանի միջոցով համացանցի տարանցումից շրջանառությունը կազմում էր 636 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ գրեթե 1.3 մլն դոլար - խմբ.), ապա 2013 թվականին այն կազմել է 350 մլն դրամ, իսկ 2014 թվականին սպասվում է 240 մլն-ից քիչ ավելի:

Հայկական ընկերությունների մրցունակությունը վերականգնելու նպատակով, ենթադրվում է վերականգնել զրոյական ԱԱՀ-ն, ընդ որում, այն տարածելով նաեւ 2013 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ