News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մաքս կոնցեռն» ընկերության ղեկավար Խաչիկ Մանուկյանը դրական է տրամադրված եւ վստահ է, որ շուտով դոլարի կուրսը կիջնի, փոխարժեքը կկայունանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, ձեր բիզնեսը տուժե՞լ է դրամի արժեզրկումից, փոխարժեքի այս վայրիվերումներից:

Ես չեմ տուժել, պետությունն է տուժում, մենք գործարար մարդիկ ենք, մենք ո˚նց կարող ենք տուժել:

Բայց շատ գործարարներ «լացում են», ասում են՝ պայմանագրեր, վարկեր ունեն:

Պայմանագրերը դոլարով անեն:

Իսկ ինչո՞ւմ է գաղտնիքը, որ դուք վնասներ չեք կրել:

Բոլորն էլ վնասներ կրել են, ընդամենը գների թանկացում է լինելու, գներն էլ թանկանում են, դրա համար ասում եմ՝ ոչ մեկն էլ չի տուժելու, տուժելու է միայն ժողովուրդը:

Ի՞նչ պետք է անի Կառավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճգնաժամից դուրս գալու համար:

Պետք է գնան դոլար բերեն: Եթե դոլարի պահանջարկ կա, պիտի գնան բերեն: Հիմա եթե այսօր ձու չլինի, 500 դրամով ձու կծախենք, եթե առնող լինի, կծախենք, պիտի գնանք ձու ներկրենք կամ արտադրենք, որ գները իջնի, նույնն էլ դոլարն է:

Հաշվե՞լ եք փոխարժեքի հետ կապված ձեր բիզնեսի ինչքանի վնաս է կրել:

Չեմ հաշվել, օրական բան է փոխվում, չեմ կարող հաշվել, կայունանա, կհաշվեմ, բայց վնասներ կրել եմ: Օրվա թելադրանքով շարժվում եմ, շատ արագ է փոխվում ամեն ինչ, միանշանակ է, որ սա վատ է ազդելու գործարար աշխարհի վրա, տեսնենք՝ ինչքան կտուժենք:

Ռուսաստանի հետ բիզնես կապեր ունե˚ք, ռուբլու արժեզրկումը ազդե՞լ է ձեր վրա:

Ուզում էի անել, բայց հիմա մտածում եմ՝ ինչ անել, որ ճիշտ լինի: 

Ինգա Մարտինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ