News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ռուբլին համարել է «ծայրահեղ թերագնահատված» եւ սկսել է վաճառել իր արժութային մնացորդները, ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:  Խոսքը Դաշնային գանձարանի բյուջեում միասնական հաշվի մնացորդների մասին է, որը կազմում է մոտ 7 մլրդ դոլար:

Գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեեւը լրագրողներին հայտարարել է, որ ֆիննախը պատրաստ է արժույթ վաճառել այնքան ժամանակ, որքան կպահանջվի:

Այս լուրը ստացվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի էժանացումը ուժեղացել է, սակայն ավելի ուշ դոլարը կրկին թանկացել է: Այսպես, Մոսկվայի ժամանակով 12:10-ի դրությամբ դոլարը նախորդ աճուրդային օրվա փակման մակարդակի համեմատությամբ ավելացել էր էր 2,03 ռուբլով՝ մինչեւ 69,53 ռուբլի, եվրոն՝ 1,48 ռուբլով մինչեւ 86,63 ռուբլի:

Ընդ որում, ավելի վաղ, երեկվա աճուրդային օրվա փակման մակարդակի դրությամբ, եվրոն իջել էր 7,26 ռուբլով ՝ մինչեւ 77,9 ռուբլի, իսկ դոլարը՝ 5,24 ռուբլով մինչեւ 62,6 ռուբլի, հաղորդում է «Նեզավիսիմայա թերթը»:

Նախօրեին դոլարը բարձրացել էր մինչեւ 80 ռուբլի, եվրոն՝ մինչեւ 100 ռուբլի. երեկոյան հակաճգնաժամային գործողությունների շուրջ իշխանությունների աշխատանքի մասին նոր հաղորդագրությունների ֆոնին ճշգրտումներ են ձեւավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ