News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մաքսային կարգավորման նախագծում մի շարք հոդվածներ պետք է վերանայվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը պետք է նպաստի Հայաստանում տնտետսության մրցունակության բարձրացմանը, բայց եթե թողնում ենք կարգավորումների նույն ռեժիմը, ստացվում է, որ այդ առավելությունից զրկվելու ենք: Պատգամավորը ահազանգում է, որ դեռեւս նույնիսկ պայմանագիրը ուժի մեջ չմտած, օդանավակայաններում շարունակվում է անձնական իրերի զննությունը, ցանկացած ապրանք, որը գնվել է դրսում, սկսում են հետաքրքրվել, թեկուզ եթե այդ ապրանքը մեկ հատ է: Սա, ըստ Արծվիկ Մինասյանի, նշանակում է, որ անհարկի խոչընդոտներ են ստեղծվելու մաքսակետերում, եւ ԵՏՄ անդամակցության հարցը այս մակարդակում կդիտիվ ոչ թե առավելություն, այլ խոչընդոտ:

Մյուս հարցը, որին անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավորը, վերաբերում է միջազգային փոստային փոխադրումների շրջանակում լայն տարածում ունեցող էլեկտրոնային առեւտրին, որը հնարավորություն է  տալիս  երկրի ներսում մրցունակություն ապահովելուն: Արծվիկ Մինասյանը նշեց, որ լավ առիթ է իրականացնելու Կառավարության ծրագիրը եւ սահմանին հանելու ավելացված արժեքի հարկը, այլապես խոչընդոտում ենք ապրանքների ազատ տեղաշարժը:

«Սա մրցակցության տեսակետից լավագույն գործիքը կարող էր լինել ապրանքների, ծառայությունների նորմալ գների ձեւավորման հարցով: Պետք է քաղաքացիները զգան, որ ԵՏՄ անդամակցությունը մեզ առավելություն է տալիս, ոչ թե լրացուցիչ գործիք է տնտեսության ստվերը մեծացնելու, մենաշնորհային տնտեսությունը խրախուսելու: Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՏՄ կայացումը մեզնից չէ կախված, բայց եթե կա ընձեռված հնարավորություն, դա իրացնենք մեր երկրի համար»,-հայտնել է ՀՅԴ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ