Շուրջ մեկ ամիս առաջ ոստիկանության Կապանի բաժին էր դիմել 60-ամյա Արմեն Ղ.-ն եւ հայտնել, որ Կապանի Վաչագան թաղամասում անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Ղ.-ի հեռախոսը նշված թաղամասի հանդիսությունների սրահի սեղանից գողացել է 36-ամյա Եփրեմ Բ.-ն: Վերջինս ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: