News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը դարձավ 43 տարեկան։ 90-ականների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը այսօր աշխատում է  որպես Հայաստանիա ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ NEWS.am – ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Արթուր Պետրոսյանը պատմեց, թե ինչ երազանքներ ունի, իր կարյերայի լավագույն և վատագույն պահերի մասին, ինչպես նաև, թե ով է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը։

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1992-2005 թթ։ Հավաքականում անցկացրել է 70 խաղ, խփել 11 գնդակ։

Պարոն Պետրոսյան, այսօր Ձեր տարեդարձն է։ Շնորհավորում ենք և մաղթում ամենայն բարիք։ Կարծո՞ւմ եք՝ հասել եք այն ամենին, ինչ ցանկացել եք։

Ֆուտբոլիստի կարիերայիս ընթացքում հասել եմ շատ բաների, բայց կարծում եմ, որ ֆուտբոլային կարիերայում դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, ինչպես նաև կյանքում։

Իսկ ի՞նչ երազանք ունեք։

Մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականի հետ Եվրոպայի առջանության եզրափակչ փուլ դուրս գալ։

Ձեր կարյերայի լավագույն և վատագույն պահերը։

Վատագույնը վնասվածք ստանալն ու մեծ ֆուտբոլից հեռանալն էր։ Իսկ լավ պահեր չեմ ուզենա առանձնացնել։ Շատ են եղել։

Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղերում շատ միավորներ կորցրեց։ Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորությունները։

Ես շատ լավ եմ տրամադրված։ Այո, մենք շատ միավորներ կորցրինք, բայց վերջին երեք խաղերից հետո կարող էինք 4-5 միավոր ունենալ։ Ես համոզված եմ, որ մեր պայքարը դեռ առջևում է։

Վերջերս շատ է քննադատվում Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը։ Դուք աշխատում եք նրա հետ՝ նրա աջ ձեռքն եք։ Ի՞նչ կասեք նրա մասին։

Ես Հայաստանի ազգային հավաքականում եմ, որպեսզի օգնեմ նրան։ Իմ կարծիքով նա շատ լավ աշխատանք է կատարում։

Դուք մարզչական  բավական մեծ փորձ ունեք, բայց հավաքականի հետ լրիվ այլ մակարդակ է։ Ինչպե՞ս եք զգում Ձեզ այս նոր ոլորտում։

Ինձ համար սա մեծ փորձ է։ Բեռնար Շալանդից շատ բան կարող եմ սովորել։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի ազգային հավաքականի հետ։

Առաջիկայում ունենք խաղեր Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, ինչպես նաև երկու հանդիպում էլ Ալբանիայի հավաքականի հետ։ Ո՞ր խաղերում է ավելի հավանական միավոր վաստակել։

Մեզ շատ դժվար խումբ է բաժին հասել։ Բոլոր խաղերն էլ դժվար են լինելու։ Ինչպես տեսաք՝ մի փոքր սխալը պատժվում է։ Մենք կարող ենք բոլոր թիմերին էլ հաղթել։

Պարոն Պետրոսյան, այսօր ավարտվում է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Քանի տարի է, այդ մրցանակը բաժին է հասնում Հենրիխ Մխիթարյանին։ Ո՞ւմ օգտին Դուք կքվեարկեիք։

Յուրան երկար ժամանակ վնասվածք ուներ։ Իմ կարծիքով այս տարվա լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է։ Ասում են, որ նա լավ մրցաշրջան չանցկացրեց Դորտմունդում, իսկ իմ կարծիքով՝ շատ լավ մրցաշրջան անցկացրեց։

Մի քանի օրից Նոր տարի է։ Ի՞նչ կմաղթեք հայ ժողովորդին։

Մեր ժողովրդին կմաղթեմ ամենալավն ու բարին։ Թող տարեցտարի մեր ժողովուրդն ավելի լավ ապրի։ Եվ, ամենակարևորը, խաղաղություն լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ