News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց վերսկսել դատական քննությունը, թեեւ այսօր դատախազը  պետք է մեղադրական ճառը ներկայացներ։

Ռուբեն Բալոյանը միջնորդեց վերսկսել դատական քննությունը, որպեսզի կարողանան քաղաքացիական հայց ներկայացնել։

Իր հայցում Ռուբեն Բալոյանը դատարանից պահանջեց Վարդան Պետրոսյանից  բռնագանձել 10 միլիոն 165 հազար 213 դրամ, որպես հանցագործության հետեւանքով տուժող Տաթեւիկ Հակոբյանին հասցրած վնասի փոխհատուցում։ Պաշտպանի խոսքով՝  այդ գումարը ներառում է Տաթեւկի բուժման, վերականգնողական աշխատանքների, հետագա վերականգնողական բուժման, ազդոսկրում տեղադրված բժշկական սարքավորման հեռացման, եւ փաստաբանական ծախսերի վճարները։

Որպես տուժող Արթուր Հակոբյանին հասցրած վնասի փոխհատուցում՝ Բալոյանը պահանջեց 1 միլիոն 145 հազար 800 դրամ։ Այդ գումարը ներառում է նրա բուժման ծախսը եւ փաստաբանի վճարը։

Հօգուտ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի Բալոյանը միջնորդեց բռնագանձել 400 հազարական դրամ, որպես փաստաբանական ծախս, հօգուտ տուժողներՀայկ Հակոբյանի եւ Էմմա Հակոբյանի՝ 250 հազարական դրամ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ