Դեկտեմբերի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջեւանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի մերկասառույցին ավազ շաղ տվող «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: