News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ներկայիս արժութային տատանումների պայմաններում բիզնեսի համար բարդություններն անխուսափելի են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նկատել է, թե իրավիճակն արագ կայունացման կարիք ունի: Անհրաժեշտ է փակել բոլոր սողանցքներն ու բացառել հետագա տատանումների սուբյեկտիվ պատճառները: «Հարկավոր է տարանջատել օբյեկտիվ պատճառները սուբյեկտիվներից, մեր տնտեսության համար: Այստեղ կարեւոր է Կենտրոնական բանկի դերը»,- ասել է Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե մի շարք մանր եւ միջին ձեռնարկությունների սնանկություն է սպառնում, Խաչատրյանն ասել է. «Բարդությունները, ցավոք, անխուսափելի են, իսկ կառավարության հնարավորությունները՝ սահմանափակ: Դե, իհարկե, կայունության հասնելը մեր ընդհանուր խնդիրն է: Մենք կանենք, ինչ կարող ենք»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ