News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայում դեկտեմբերի 17-ին ավարտվել է երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի եռամյա սուգը: Երկիրը հանգուցյալ առաջնորդի հիշատակը հարգել է երեք րոպե լռությամբ եւ սգո արարողություններով:

Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավար Կիմ Չոն Ինը՝ Կիմ Չեն Իրի որդին եւ Կիմ Իր Սենի թոռը, մասնակցել է Կիմսուսանի պալատում անցկացված սգո արարողությանը, որտեղ գտնվում են նրա հոր եւ պապի մարմինները:

Կեսօրին ամբողջ երկրում Կիմ Չեն Իրի հիշատակին ազդանշաններ են հնչեցրել: Ըստ «Կոմերսանտ»-ի, նախկին առաջնորդի մահվան տարելիցի առիթով հոբելանական դրոշմանիշեր են թողարկվել՝ Կիմսուսանի պալատի պատկերով եւ «Մեծ առաջնորդ ընկեր Կիմ Չեն Իրը միշտ մեզ հետ կլինի» մակագրությամբ:

Կուսակցական կենտրոնական «Նոդոն Սինմուն» թերթը 11 լուսանկարով երկու էջանոց հոդված է հրապարակել, որում Կիմ Չեն Իրին «վերամիավորման արեգակ» է կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ