News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտարժույթի փոխարժեքի տատանումը դեռեւս պատճառ չէ գործող իշխանության հրաժարականը պահանջելու համար: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը: «Ամբողջ աշխարհում էլ ինչ-որ բան պատահում է. ե՛ւ բնական աղետներ, ե՛ւ շուկաների տատանումներ: Բայց դա չի նշանակում, որ բոլոր կառավարությունները պետք է հրաժարական ներկայացնեն»,- հավելեց նա:

Հարցին, թե քաղաքացիներին ինչպես է խորհուրդ տալիս ապրել Ամանորի նախաշեմին, Սահակյանը պատասխանեց. «Խորհուրդ տալու ժամանակ չէ: Լուծումներ գտնելու ժամանակն է, որոնք կարող են ինչ-որ կերպ լավագույնս օգնել մեր քաղաքացիներին, մեղմացնել նրանց դրությունը»:

Հիշեցնենք, որ ներկայում խորհրդարանը դռնփակ արտահերթ նստաշրջան է անցկացնում՝ նվիրված հայկական դրամի փոխարժեքի անկմանը (նոյեմբերի 24-ից ազգային արժույթը դոլարի հանդեպ ավելի քան մեկ երրորդով արժեզրկվել է):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ