News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանկերն իրավունք չունեն հրաժարվել արտարժույթով վարկային վճարումներ ընդունելուց: Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ բանկերը չպետք է հրաժարվեն վճարումներ ընդունել՝ սպասելով փոխարժեքի հետագա բարձրացմանը:

Իհարկե, պայմանագրերում նշվում է, որ առաջին 2-3 տարիներին դրա համար տուգանային վճարումներ են վերցնում, քանի որ բանկը միջոցների ստացման ժամանակացույց ունի, որով կատարվում են նրա գործողությունները: Բայց որոշ ժամանակ անց՝ առավելագույնը երրորդ տարում, այդ պահանջը վերանում է: «Եթե բանկերն ընդհանրապես արգելում են վարկեր մարել, անհապաղ հայտնեք նման դեպքերի մասին»,- հավելեց Ջավադյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ. դրամն արդեն արժեզրկվել է գրեթե մեկ երրորդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ