News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն անսպասելիորեն որոշել է վերականգնել Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել են 1961 թվականին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վաշինգտոնում տեղեկացրել են, որ մոտ ապագայում Հավանայում կարող է ամերիկյան դեսպանատուն բացվել:

Սպասվելիք քայլերից մեկն էլ կարող է լինել ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ բանկային եւ առեւտրային հարաբերությունների կարգավորումը: Հաղորդվում է, որ առաջիկայում Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Հավանայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Հիշեցնենք, որ Կուբայում ազատ են արձակել ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսին, ով ձերբակալվել էր 5 տարի առաջ եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նրա ձերբակալությունը եւ ապօրինի կերպով արբանյակային սարքավորումներ մատակարարելու շուրջ մեղադրանքը Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության հաստատման հիմնական խոչընդոտներից էր:

Գրոսի ազատ արձակման փոխարեն ԱՄՆ-ն բաց է թողել Կուբայի հետախուզության երեք աշխատակցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ