News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ Ամանորը դիմավորում են հենց Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի պատվո ատենապետ Պերճ Թերզյանը հայտնեց, որ Եգիպտոսում ապրող հայերը Նոր տարին նշում են սովորականի պես, հատուկ սովորույթներ չունեն:

«Երկու ձեւով ենք նշում Ամանորը՝ ակումբային եւ ընտանեկան: Ակումբում հավաքվում են հայերը, մեծ միջոցառում է լինում, որի ժամանակ հնչում է ամեն տեսակ երգ ու երաժշտություն: Կան մարդիկ, որոնք նախընտրում են տանը նշել, իհարկե՝ պահպանելով բոլոր ավանդույթները, պատրաստում են մեր հայկական ավանդական ուտելիքները: Կան նաեւ հայեր, որոնք Նոր տարվա գիշերը դիմավորում են հենց եկեղեցում»,- ասաց Պերճ Թերզյանը:

Նրա խոսքով՝ Եգիպտոսում այսօր բնակվում է 4-5 հազար հայ, հիմնականում Ցեղասպանությունից հետո գաղթածները:

«Կան նաեւ մի քանի տարի առաջ Հայաստանից եւ Սիրիայից եկած հայեր, բայց նրանք շատ սակավաթիվ են»,- ավելացրեց Պերճ Թերզյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ