News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող,  Hurriyet Daily News եւ արեւմտյան հայտնի պարբերականների սյունակագիր Մուսթաֆա Աքյոլը CNNturk-ի «Ինչ է լինում» հաղորդման ժամանակ Ադրբեջանի նախագահին բռնապետ է անվանել։

Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումներին վերաբերյալ մի քանի հայտնի լրագրողների մասնակցությամբ հաղորդման ժամանակ Մուսթաֆա Աքյոլը անդրադարձել է Էրդողան-Ֆեթուլահ Գյուլեն հակամարտությանն ու Թուրքիայում եւ Ադրբեջանում գյուլենական դպրոցների փակմանը։

«Ես դեմ եմ, որ թուրքական իշխանությունները փակում են գյուլենական դպրոցները։ Դեմ եմ, որ թուրքական իշխանությունները գնում են Ադրբեջան եւ այնտեղի բռնապետի հետ համաձայնության գալիս այնտեղ էլ գյուլենական դպրոցները փակելու հարցում»,-ասել է Մուսթաֆա Աքյոլը։

Հենց այս արտահայտությունը, որում թուրք լրագրողը Ալիեւին բռնապետ է անվանել, Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ