News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկի կենդանաբանական այգին ապաստան է տվել փոքրիկ ջրասամույրին, որին «բարի մարդիկ» դուրս են նետել շենքի մուտք: Ըստ fishki.net-ի, ձագուկին կենդանաբանական այգի են բերել անցյալ շաբաթ: Կենդանուն չեն կարողացել բնություն նետել. նա արդեն ձեռնասուն է եղել:

Անասնաբուժական բաժանմունքի աշխատակիցները պատմում են, որ սա բացառիկ դեպք է եղել, քանի որ կենդանաբանական այգում «պատահական» կենդանիների չեն ընդունում:

«Եթե կենդանին վիրավոր է, մենք խորհուրդ ենք տալիս նրան բուժել քաղաքային անասնաբուժական կլինիկաներից մեկում: Իսկ եթե կենդանին առողջ է, խորհուրդը մեկն է. ազատություն տալ նրան, քաղաքից եւ մարդկանցից հեռու: Մտածում էինք նույնն անել նաեւ ջրասամույրի հետ, բայց պարզվեց, որ փոքրիկ արուն արդեն ապրել է ինչ-որ մեկի տանը. նա չի վախենում մարդկանցից, հակառակը, շփում է պահանջում: Վայրի կենդանիները չպետք է բնակարանում ապրեն, այդ պատճառով ջրասամույրը այգում կմնա մինչեւ գարուն»,- ասել է են կենդանաբանական այգու աշխատակիցները:

Հավելենք, որ սովորական եւ գետային ջրասամույրը ներառված է Միջազգային Կարմիր գրքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ