News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից ստացված տնտեսական լուրերն արդեն ռազմաճակատից ստացված հաշվետվություններ են հիշեցնում: Ռուբլու անկման, գնաճի եւ այլ խնդիրներին ավելացել է նաեւ ցորենի հետ կապված հարցը: Այն բառացիորեն օրեցօր է թանկանում: Ռուսական փորձագետները կարծիքով, դա կապված է ինչպես ռուսական ռուբլու թուլացման, այնպես էլ համաշխարհային շուկայի կոնյուկտուրայով:

Ցորենն ավանդաբար մեր ներմուծման կարեւորագույն տարրերից է: Այսպես, անցյալ տարվա տվյալներով, այն ներմուծվող ապրանքների խոշորագույն ծավալների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ գրեթե 109 մլն դոլար ցուցանիշով: Ընդ որում, ցորենի մասնաբաժինն ընդհանուր ծավալներում կազմել է 2.4%: Դա փոքր ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստան շուրջ 1300 տեսակի ապրանք է ներմուծվում:

Մեր երկիր հիմնականում ռուսական ցորեն է ներկրվում: Անցյալ տարվա տվյալներով, ներկրման ընդհանուր ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է գրեթե 94%: Այդ ռեսուրսները հայրենական արտադրողներն օգտագործում են հիմնականում հացի, ինչպես նաեւ մի շարք այլ հացամթերքի արտադրության մեջ: Հասկանալի է, որ ռուսական հումքի թանկացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ մեր երկրի համար: Մասնավորապես, եւ հատկապես, եկամուտների ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար:

Հետաքրքիր է, որ վերջին երկու տարիներին հացի մանրածախ գինը բացարձակ չարձագանքեց ցորենի մաքսային գնի տատանումներին: Դա տեսանելի է ներքոնշյալ գրաֆիկում, որտեղ բերված է ցորենի մաքսային գնի եւ հանրապետության մայրաքաղաքում հացի մանրածախ գնի դինամիկան (դրամական հաշվարկով):

Այդ ժամանակահատվածում մաքսային գինը հստակ արտահայտված նվազման միտում ունի: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, ցորենը եռամսյակով էժանացել է: Նշենք, որ անցյալ տարվա երկրորդ եռամսյակին, երբ գինն առավելագույնն է եղել, բաժին է հասել ներմուծվող ցորենի տարեկան ծավալի ընդամենը 5%-ը, իսկ ահա երրորդ եւ չորրորդ եռամսյակներին, երբ գները ցածր էին, 83%-ը:

Սակայն արտադրողները, որպես կանոն, արձագանքում են միայն մաքսային գների բարձրացմանը, այլ ոչ թե նվազմանը: Շատ քաղաքացիների մեկ կարեւոր հարց է հետաքրքրում. ինչպիսի՞ն է հացի ապրանքային արտադրության շահութաբերությունը, եւ արդյո՞ք հացի գործարանները գերշահույթ են ունենում:

Հացի ինքնարժեքի կառուցվածքի (ինչպես նաեւ այլ ապրանքների) մասին տեղեկությունը խիստ գաղտնի է: Կոմերցիոն գաղտնիքի մասին օրենքն արտադրողներին հնարավորություն է տալիս ցանկացած ցուցանիշ «խիստ գաղտնի» հայտարարել: Այստեղից էլ եզրակացություն. գործարարները բավականին պատճառներ ունեն հասարակությունից այդ տեղեկությունը թաքցնելու համար: Այնպես որ՝ չի բացառվում, որ հացի «կայուն» գնի ֆենոմենը դրա ֆիզիկական քաշի հետեւողական կրճատման, ինչպես նաեւ կասկածելի հավելումների ավելացման մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ