News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, Գերմանիայի մշակութային երկու հաստատություններ հայ գրական ստեղծագործությունների ընթերցանություն են կազմակերպում: Նախաձեռնության նպատակն է՝ հարգել հայ մտավորականության հիշատակը, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալեցին եւ սպանեցին:

Ըստ «Asbarez»-ի, Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը եւ Բեռլինի միջազգային գրական փառատոնի տնօրեն Ուլրիխ Շրայբերը նախաձեռնության մասին պատմել են միջազգային մամուլին:

«Զոհերի հիշատակին եւ միջազգային հանրությունից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով, մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհում 2015 թվականի ապրիլի 24-ին ընթերցումներ անցկացնել՝ կարդալով հայ հեղինակների գրական ստեղծագործությունները՝ ներառյալ Սիամանթոյի, Կոմիտասի, Եղիշե Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Հակոբ Մնձուրու, Սիլվա Կապուտիկյանի եւ Հրանտ Դինքի»,- ասել են նրանք:

Կոչի տակ ստորագրել են Ռոլֆ Հոսֆելդը, Կոնրադ Կունը, Ուլրիխ Շրայբերը եւ Հասմիկ Պապյանը, ինչից հետո 65 երկրներից ավելի 400 հոգի ավելացրել են իրենց անունները: Նրանց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլֆրիդա Ելինեկը, Մարիո Վարգաս Լյոսան, Ջոն Կուտզեեն, Գերտա Մյուլլերը, Օրհան Փամուքը, ինչպես նաեւ Էլիֆ Շաֆակը, Ալբերտո Մանգելը, Բրեյթոն Բրեյտենբախը եւ Ջոն Էշբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ