News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) դեկտեմբերի 17-ի երեկոյան գազի գինը հասել է 270 դրամի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեցին Երեւանի երկաթուղային կայարանի հարեւանությամբ գործող տաքսու պարկից մի քանի վարորդներ:

«Գինն անընդհատ տատանվում է. մե՛կ աճում է, մե՛կ ընկնում: Երեկ օրվա ընթացքում 230 էր, հետո հասավ մինչեւ 270-ի»,- հայտարարեց նրանցից մեկը: Մեկ այլ վարորդի խոսքով էլ, մայրաքաղաքից դուրս սակագինը նույնն է՝ 170-180 դրամ, ինչպես դրամի փոխարժեքի անկումից առաջ:

«Նույնիսկ Երեւանին մոտ հատվածներում՝ Մասիս, Աշտարակ, միեւնույն է, էժան է: Իսկ մի քանի կիլոմետր այս կողմ՝ Երեւանում, արդեն թանկ է: Քաղաքի ծայրամասերում 1-2 էժան լցակայաններ կան, բայց այնտեղ ստիպված ես 30-40 րոպե սպասել: Բոլորն արդեն գիտեն ու այնտեղ են գնում, որպեսզի գոնե 30-40 դրամ խնայեն: Ասենք՝ 1.3 ծավալով բալոնի դեպքում նվազագույնը 500-600 դրամ խնայողություն է ստացվում: Քիչ չէ»,- հավելեց մյուս վարորդը:

Դեկտեմբերի 18-ի կեսօրից հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին վստահեցրել էր, որ իրավիճակը կայունացել է, եւ գազը մայրաքաղաքում 200 դրամ արժե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ