News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գազի գնի դեմ բողոքող՝ միջքաղաքային երթուղայինների վարորդները մինչեւ հունվարի 15-ը բողոքի ակցիաներ չեն անի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, NEWS.am-ին ասաց վարորդներից  Յուրա Համբարձումյանը, որը մասնակցել էր նախորդ օրը քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հանդիպմանը:

«Մեզ ասեցին, որ գազի գինը իջել, հասել է 200 դրամի, դոլարի կուրսը նույնպես իջել է: Ասացին մինչեւ հունվարի 15-ը սպասենք, այդ օրը նորից ժողով պետք է լինի, պարզ կլինի մի բան: Կամ նորից կէժանանա գազը, կամ տրանսպորտը կթանկանա, կամ չգիտեմ ինչ  կանեն»,-ասաց Յուրա Համբարձումյանը՝ նշելով, որ եթե խնդիրը դրական լուծում չստանա, իրենք նորից կկանգնեցնեն մեքենաները եւ չեն աշխատի:

Յուրա Համբարձումյանը միեւնույն ժամանակ նշեց, որ թե ինքը, թե մյուս վարորդները դեմ են ուղեվարձի թանկացմանը, այդ դեպքում նույնպես պատրաստ են բողոքի դուրս գալ:

«Ուղեվարձի թանկացումը ոչ մեկին ձեռք չի տալիս: Մենք էլ ընտանիքներ ունենք, մեր ընտանիքներն էլ են տրանսպորտից օգտվում: Մեզ ուզում ենք, որ գազի գինը իջնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպում էր հրավիրվել՝ գազի գնի բարձրացման հետ կապված երթուղայինների վարորդների բողոքը քննարկելու համար։ Հանդիպումն անցկացվել էր քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի, տրանսպորտի վարչության աշխատակիցների, երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների եւ վարորդների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ