News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում մարդիկ, որոնք ամեն օր լուծում են պետության անվտանգության հետ կապված խնդիրներ: Սակայն միայն դրանով չի սահմանափակվում պետական անվտանգության մարմինների աշխատակիցների պարտականությունները, քանի որ պետության շահերը սերտորեն կապված են անհատի եւ հասարակության առաջընթաց զարգացման հնարավորությունների բավարարման հետ, ուստի խոսքը նաեւ ազգային անվտանգության մասին է:

Ազգային անվտանգությունը քաղաքացիների, հասարակության եւ պետության կենսական կարեւոր շահերի, ինչպես նաեւ ազգային արժեքների պաշտպանվածությունն է ներքին ու արտաքին սպառնալիքների լայն շրջանակից:

ԽՍՀՄ տարիներին այդ տոնը լավ հայտնի էր որպես «Չեկիստի օր»:

Այդ օրվա պատմությունն սկսվում է 1917 թվականի դեկտեմբերի 20-ից, երբ ձեւավորվեց Համառուսաստանյան արտակարգ կոմիտեն: Ավելի ուշ այն մի քանի անգամ անվանափախվել է (НКВД, ОГПУ, МГБ, КГБ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ