News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ստորագրվել են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաեւ դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում եւս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղների), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական եւ սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ