News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Air Armenia» ավիաընկերությունն արդեն տոմսերի դիմաց փոխհատուցել է մոտ 2800 ուղեւորի: Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա՝ մնում են եւս 375 ուղեւորներ:

Ավետիսյանը նշել է, որ վերջին շաբաթներին փոխարժեքի տատանումները ընկերության վրա էլ են ազդել:

Ռուսական ռուբլով վճարումները դոլարով փոխանակվում էին նվազ շահավետ փոխարժեքով: «Ցավոք, կորուստներ ունեցան նաեւ մեր ուղեւորները, բայց այդ հանգամանքները, ինչպես հասկանում եք, մեզանից կախված չէին», - հավելել է Ավետիսյանը:

Նա նշել է, որ այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին «Ռոսաերոնավիգացիա» դաշնային գործակալությունը հայտարարեց, որ դադարում է սպասարկել ընկերության՝ դեպի Ռուսաստան կատարված չվերթները, տոմսերի վաճառքը կրճատվեց:  «Հիմա էլ մենք ամենապայծառ ֆինանսական վիճակում չենք, բայց նոր ներդրողի հայտնվելով հուսով ենք շտկել իրավիճակը: Մեզնից ոչ մեկը չի պատրաստվում սկսած գործը կիսատ թողնել», - վստահեցրել է Ավետիսյանը:

Նշենք, այսօր ավիաընկերությունը հայտարարել է նոր ներդրողի մասին. ուկրաինական «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի ավիաընկերության 49% բաժնեմասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ