News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը կարեւորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը եւ շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան - ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։

Կողմերն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արեւելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ